Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Տնային կալանքը նույնպես կալանք է, իսկ քաղաքական մոտիվներով տնային կալանքի տակ հայտնված մարդիկ քաղբանտարկյալներ են

Տնային կալանքը նույնպես կալանք է, իսկ քաղաքական մոտիվներով տնային կալանքի տակ հայտնված մարդիկ քաղբանտարկյալներ են
17.03.2026 | 11:09

Նիկոլապետությունը շարունակում է տնային կալանքներն օգտագործել՝ որպես քաղաքական հակառակորդների «ձեռքերը կապելու», քննադատներին լռեցնելու գործիք։

Պետք է անընդհատ հիշեցնել հանրությանը, որ տնային կալանքը նույնպես կալանք է, իսկ քաղաքական մոտիվներով տնային կալանքի տակ հայտնված մարդիկ քաղբանտարկյալներ են։

Վերջին տարիներին տնային կալանքը դարձել է, այսպես կոչված, smart («խելացի», կետային, ծածուկ) բռնաճնշումների գործիք, որով նիկոլապետությունը կարողանում է որոշ ժամանակով արդյունավետ կերպով լռեցնել քաղաքական գործիչներին, ակտիվիստներին։

Հիշեցնեմ, որ քաղաքագետ, դասախոս և քաղաքական գործիչ Խաչիկ Գալստյանին կալանավորել էին դեկտեմբերի 30-ին։ Փետրվարի 26-ից նրան բանտից տեղափոխել են տնային կալանքի տակ։ Ու նա շարունակում է մնալ քաղբանտարկյալ։

Ազատությո՛ւն Խաչիկին և բոլոր քաղբանտարկյալներին։

Կարեն Վրթանեսյան

Դիտվել է՝ 2381

Մեկնաբանություններ